-
10.08.2023|
19:03
Մտավորականը պարտադիր չի լինի արվեստի մարդ կամ արվեստին առնչվող մարդ, մտավորականը միտք (գաղափար) գեներացնողն է:
-
10.08.2023|
17:06
Եթե 110 տարի առաջ մեզ հետ պատահած ազգային ողբերգությունը՝ Ցեղասպանությունը, մեզ դաս չեղավ ու հույսներդ էլի էդ «միջազգային հանրություն» անհասկանալի կենդանին է, ու եթե, ձեր կարծիքով, հիմա այդ կենդանին ավելի բարի է, ապա խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջերս տեղի ունեցած Սրեբրենիցայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:
-
09.08.2023|
22:14
Նիկոլի ու նրա ՔՊ- ական ոհմակի ճիվաղապետությունը հայրենիք չի՛ ընկալվելու, հայրենիք չի՛ համարվելու
-
09.08.2023|
10:02
Երևանը Հայաստանի 70 %-ն է՝ բոլոր ոլորտների և ռեսուրսների հաշվարկով ու բնակչության թվաքանակով: Շատ վատ է, բայց փաստ, որ երկիրը դարձել է քաղաք պետություն, և դեռ այդ իրողությունը ամրապնդվում է. բնակելի շինարարության տեմպերը դրա ապացույցն են: Քաղաքային ավագանու համամասնական կուսակցական ընտրակարգը փաստացիորեն դարձել է համապետական նշանակության գործընթաց:
-
08.08.2023|
22:22
Մարդիկ մեռնում են պատերազմում, սովից, իսկ սրանք մեկ է ընտրությունների են գնում։
-
08.08.2023|
18:50
Մի սխալ թեզ է շրջանառվում, թե կարևորը Նիկոլին հեռացնելն է։
Չէ, կարևորն այն է, թե ով է լինելու հաջորդը։
-
08.08.2023|
17:18
Կարդացեք շրշափակված Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի գյուղապետ Գրիշա Մարտիրոսյանի խոսքը.
«Լավ, ենթադրենք՝ շատ կերանք, հետո որտե՞ղ ենք ապրելու: Քիչ կուտենք, բայց հայրենիք կունենանք»:
-
08.08.2023|
16:11
Երևանի ավագանու մոտակա ընտրությունների արդյունքները կանխորոշելու են հաջորդ խորհրդարանական ընտրություններում քաղաքական իշխանության ով լինելը:
-
08.08.2023|
15:39
Հայ վրիժառուները չխնայեցին ոչ միայն հայության հայտնի գլխակերներին, այլև նրանց, որոնց ազգի դшվшճшն ենք անվանում:
Հայոց ցեղասպանության տարիներին, ցավոք, եղել են նաև հայազգի այդպիսի ստահակներ, որոնց ազգանունները ևս ներառված էին «Նեմեսիս» գործողության շրջանակներում:
-
08.08.2023|
09:35
Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը: Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապատիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին: